Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Արմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ

Արմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի 
անդամ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի (CDCJ) միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ (CDCJ-MIG)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, CDCJ-ի բյուրոյի կողմից ձեռնարկված ընտրության գործընթացի արդյունքում, որը ապրիլի 2-ին գրավոր ընթացակարգով հաստատվել է CDCJ-ի կողմից, նոր աշխատանքային խումբը կազմող ութ փորձագետներից մեկն ընտրվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Աշխատանքային խմբի առաջադրանքը քաղաքացիության կամ դրա որոշման ընթացակարգերում իրավաբանական օգնության և ներկայացուցչության, երեխաների համար տեղեկատվության և արդարադատության հասանելիության վերաբերյալ լավ փորձի ամփոփագրի պատրաստումն է (2024-2025 թթ.), ինչպես նաև քաղաքացիություն չունեցող երեխաների քաղաքացիության հասանելիության առնչությամբ ոչ պարտադիր իրավական գործիքի պատրաստման նպատակը:
Բոլոր փորձագետներն ընտրվել են՝ հաշվի առնելով պրակտիկ փորձը և իրավունքի, քաղաքականության ու գործնական հատուկ գիտելիքները քաղաքացիության և քաղաքացիության հասանելիության ոլորտում՝ հատկապես երեխաների համար, ինչպես նաև աշխարհագրական և գենդերային հավասարակշռությունն ու լեզվական հմտությունները:

CDCJ-MIG-ի առաջին հանդիպումը տեղի կունենա առցանց 2024 թ. մայիսի 2-րդ կեսին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am