Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի  անվան և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթերի սպասարկումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի IRNA գործակալությունը, Իսլամական հեղափոխության պահապանների ռազմատիեզերական ուժերի կողմից ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված հասցվելուց հետո մինչև ապրիլի 15-ի առավոտյան ժամը 06։00-ն (Երևանի ժամանակով 06:30-ը) չեղարկվել էին թռիչքներն Իրանի 16 քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքի երկու՝ Իմամ Խոմեյնիի անվան և Մեհրաբադ օդանավակայաններից, ինչպես նաև Սպահանի, Բուշերի, Թավրիզի, Քերմանշահի, Ահվազի և այլ  օդանավակայաններից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am