Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը

Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ 
քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը տարածաշրջանում տիրող իրադրությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցներ Դևիդ Քեմերոնի և Անալենա Բերբոքի հետ, որոնք այցով ժամանել են Իսրայել։ Հանդիպման ընթացքում Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա ճնշման ուժեղացման և Իրանի դեմ պատժամիջոցների խստացման կարևորության մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

592641.jpg (49 KB)

Ինչպես նշված է հանդիպման արդյունքների  հայտարարության մեջ, Կացը Քեմերոնի և Բերբոքի հետ կայացած զրույցում ընդգծել է հետագա միջազգային ճնշման կարևորությունը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր առևանգվածների ազատման արձակումը:

Խոսելով Իսրայելին Իրանի հարվածի մասին՝ Կացն ընդգծել է, որ իր երկիրն «իրավունք ունի արձագանքելու» այդ հարձակմանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am