Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են

 «Բավարիա»-ն և  «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  քառորդ եզրափակիչի պատասխան խաղում` «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Արսենալ»-ին, առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց Կիմիխը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Մյունխենի «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է:

Օրվա մյուս խաղում ՉԼ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն մրցելով «Ռեալ»-ի հետ` զիջեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, հաշվի մեջ փոփոխություն չեղավ նաև լրացուցիչ ժամանակում և «Ռեալ»-ը հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում` 4:3 հաշվով: «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է:

Կիսաեզրափակիչում կմրցեն` ՊՍԺ-«Բորուսիա», «Բավարիա»-«Ռեալ» զույգերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am