Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը

Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող 
օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների 
կրճատումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանն հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի գրասենյակի՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ վկայակոչելով կոնգրեսականի խոսքերը Սպիտակ տանն անցկացվող՝  «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառումից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։

«Այժմ դա իրական արդարություն չէ։ Իրական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ (խմբ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայեր) կարող են վերադառնալ իրենց նախնիների տները՝ Արցախ, որտեղ նրանք ապրել են հազար և ավել տարիներ»,- նշել է կոնգրեսական Շերմանը՝ հավելելով, որ մինչև այդ արդարության տեղի ունենալը Հայաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից խոստացված օգնությունը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանին օգնելու օրինագիծ կընդունվի։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը 1998 թվականին գլխավորել է ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրված օգնության առաջին փաթեթը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am