Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի 
ռեկտորի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստում։ Գյուրջինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։

Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն համալսարանը ճգնաժամից դուրս բերելու հարցում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am