Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել է Դանիել Վարուժանին նվիրված դաս-քննարկում

Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել է Դանիել Վարուժանին 
նվիրված դաս-քննարկում

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի քաղաքային գրադարանում «Ազգային գրադարանային շաբաթ»-ի միջոցառումների շրջանակում կազմակերպվել է դաս-քննարկում, որը նվիրվել է հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը,  դաս-քննարկումը կազմակերպվել է Գավառի ավագ դպրոցի 11-րդ դասարանցիների և ուսուցչուհիների մասնակցությամբ։

Դաս-քննարկումը կրում էր «Հովեր կանցնին» խորագիրը։

Ակտիվ քննարկում-երկխոսություն է ծավալվել Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի շուրջ, աշակերտներն իրենց դատողություններն ու եզրահանգումներն արտահայտել են  համարձակ ու անկաշկանդ։

Գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը աշակերտներին ներկայացրել է գրքային հավաքածուն, ցուցահանդեսներն ու բաժինները՝ կարևորելով համագործակցությունը դպրոցների հետ։

«Ընդգծվեց Վարուժանի մաքառող, տոկուն ոգին, որի շնորհիվ նա հավերժացել է իրեն ծնող ժողովրդի սրտում։ Նա իր գրիչը թաթախել էր հայրենի հողի որդան կարմիրի և ծովածուփ արյան մեջ, նա հայոց ճակատագրի, ժողովրդի հոգեբանության, իղձերի ու ձգտումների փոթորկուն արտահայտիչն էր։ Գոհացուցիչ է այն, որ մեր դպրոցներում սիրով են կարդում Վարուժանին, ընկալում նրա մարդասիրական ու հայրենասիրական վեհ գաղափարները, դաստիարակվում նրա հզոր քնարով ու ոգեղեն արժեքներով»,-ներկայացրեց Նարինե Նանագուլյանը։

 

Խոսրով  Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am