Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Դդմաշենի միջնակարգ դպրոցը «Հայ դպրոց» հիմնադրամի նվիրատվությամբ ստացել է դպրոցական նոր գույք

Դդմաշենի միջնակարգ դպրոցը «Հայ դպրոց» հիմնադրամի նվիրատվությամբ 
ստացել է դպրոցական նոր գույք

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցը նոր գույք է ձեռք բերել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դպրոցական գույքը ձեռք է բերվել «Հայ դպրոց» հիմնադրամի նվիրատվությամբ։

Դդմաշենի դպրոցին հասանելիք նվիրատվությունը ներառում է 112 աշակերտական սեղան-աթոռ, 14-ական ուսուցչական սեղան-աթոռ, 14-ական գրատախտակ և 12 տեղանոց կախիչ։ Համապատասխան գույք է նախատեսված նաև դպրոցի նախակրթարանի համար։

«Դդմաշենի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ ունեցել է գույքի խնդիր: Խնդրի վերաբերյալ բարձրաձայնել ենք, ներկայացրել այն՝ աջակցության ակնկալիքով: Աջակցությունն էլ «Հայ դպրոց» հիմնադրամի բարեսիրական հերթական ծրագրի շնորհիվ հասել է դպրոց»,-նշեց դպրոցի տնօրեն Ժաննա Սարգսյանը:

Դպրոցական գույքի առաջին խմբաքանակը կրթական հաստատություն է հասել ապրիլի 17-ին։

Սևանի տարածաշրջանում հիմնադրամի աշխատանքները համակարգող, «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի փոխանցմամբ՝ բարեգործական ձեռնարկները, որոնք իրականացվում են արդեն մի քանի տարի, հիմնադրամի կողմից կշարունակվեն համայնքի դպրոցական ու նախադպրոցական մյուս հաստատություններում։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am