Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյանն ընդունել է Չեն Ժուին

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի 
պատմություն ունեն. Հայկ Կոնջորյանն ընդունել է Չեն Ժուին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու  բարեկամական հարաբերությունները, որոնք հատկապես վերջին տարիներին զարգանում են կանոնավոր կերպով:

Զրուցակիցները կարեւորել են միջկուսակցական եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ տարբեր՝ առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային  ոլորտներում համագործակցության  խորացումն ու սերտացումը:

Երկուստեք կարեւորվել են փոխայցերն ու շփումները միջկուսակցական մակարդակում:

«Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարեկամական եւ ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես համոզված եմ, որ  մենք ունենք ահռելի չօգտագործված պոտենցիալ եւ կարող ենք շատ ավելիին հավակնել եւ շատ ավելի մեծ արդյունքներ գրանցել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական երկխոսության եւ մշակութային համագործակցության ոլորտում»,- մասնավորապես ասել է Հայկ Կոնջորյանը:

Խմբակցության ղեկավարը չինացի հյուրերին ներկայացրել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար:

Հանդիպման ավարտին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, կարեւորել բազմակողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը տարբեր հարթություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am