Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times

Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. 
Financial Times

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին,  հիմնականում Չինաստան մատակարարումների հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով Vortexa վերլուծական ընկերության տվյալները։

Ըստ թերթի տվյալների՝ 2024 թվականի առաջին երեք ամիսներին Իրանը վաճառել է օրական միջինը 1,56 մլն բարել նավթ, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 2018 թվականից ի վեր։

Հստակեցվում է, որ արտահանման գրեթե ամբողջ ծավալը գնացել է Չինաստան։ 2018 թվականին Միացյալ Նահանգները դուրս է եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնել հակաիրանական պատժամիջոցները։

2019 թվականին Վաշինգտոնը վերականգնել է իրանական նավթի նկատմամբ լիակատար էմբարգոն, ինչի պատճառով  հետագա երկու տարում էներգակրի արտահանումը նվազել է և միայն 2021 թվականից սկսել է աստիճանաբար աճել։ Վերջին 12 ամիսներին նավթի վաճառքից Իրանի եկամուտները հասել են 35 միլիարդ դոլարի, նշվում է Financial Times-ի հոդվածում։

Ըստ հրապարակման՝ Իրանից նավթի արտահանման աճը վկայում է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են Միացյալ Նահանգները և ԵՄ-ն՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ Իսրայելին օրերս հասցրած հարվածի պատճառով։

Վաշինգտոնը և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են պատրաստում Իրանի նկատմամբ՝ մասամբ նաև փորձելով դրանով հետ պահել Իսրայելին Թեհրանին հակահարված հասցնելուց։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենն ապրիլի 16-ին հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Իրանի նավթի արտահանման հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ իրանական նավթի մատակարարումներն այն ոլորտն են, որին կարող են վերաբերել ամերիկյան նոր սահմանափակումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am