Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մոնղոլիայում կթաղեն մոտ 7 միլիոն անկած գյուղատնտեսական կենդանի

Մոնղոլիայում կթաղեն մոտ 7 միլիոն անկած գյուղատնտեսական կենդանի

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլիայում անկած ընտանի կենդանիների թաղման աշխատանքները, որոնց կորուստները մոտենում են 7 միլիոն գլխի, կավարտվեն այս տարվա մայիսին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի փոխվարչապետ Սայնբույանգիյն Ամարսայխանը։

«Ապրիլի 18-ի դրությամբ երկրում գրանցվել է ավելի քան 6,8 միլիոն արոտավայրային կենդանիների անկում եղանակային բարդ պայմանների պատճառով, ինչը կազմում է Մոնղոլիայի ընդհանուր  անասնագլխաքանակի 10,2 %-ը։ Ստեղծված 1577 կետերում այսօրվա դրությամբ ուտիլիզացիայի է ենթարկվել անկած կենդանիների 17 %-ը: Մինչև մայիսի սկիզբն այս աշխատանքները կավարտվեն ամբողջությամբ», - ասել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ ցուրտ ձմռան և գարնան հետևանքով Մոնղոլիայում 14,9 միլիոն գյուղատնտեսական կենդանիների (երկրի անասնագլխաքանակի 23,9 %-ը) անկման մասին կանխատեսումը չի իրականացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am