Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը

Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող 
հորը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 20-ին ժամը 13։04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեի մոտակայքում քաղաքացին երկրորդ հարկից ընկել է փոս, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»փոխանցմամբ՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը (մոտ 2 մ)։

Փրկարարները և շտապօգնության բժիշկը Ա․ Ք․-ին (ծնված 1987 թ) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, դուրս են բերել հորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am