Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս

ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշաքարերի մոտ։

Հրամանատարական կազմը դասախոսներին է ներկայացրել ուսումնական զորամասի ընձեռած լայն հնարավորությունները, զինվորների առօրյան և կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները։

Հյուրերը շրջել են զորամասում, ճաշել զինանձնակազմի հետ, ծանոթացել զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին։

ԵՊՀ դասախոսները զինվորներին մաղթել են բարի ծառայություն, շնորհակալություն հայտնել նվիրումի ու բարեխիղճ ծառայության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am