Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից

ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ–ի բոլոր զինվորականները կլքեն Նիգերը՝ ավարտելով իսլամիստ ապստամբների դեմ պայքարում իրենց ջանքերը: «Արմենպրես»փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:

Նշվում է, որ Արևմտյան Աֆրիկայի պետության ռազմական առաջնորդները ձգտում են ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ:

ԱՄՆ-ն նաև հայտարարել է, որ համաձայնել է փակել իր անօդաչու թռչող սարքերի բազան Ագադեզի մոտ՝ Սահարա անապատում:

Նիգերը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման նոր համաշխարհային էպիկենտրոնը։

Ամերիկյան պատվիրակությունը մի քանի օրվա ընթացքում կմեկնի Նիգերի մայրաքաղաք Նիամեյ՝ կազմակերպելու իր ավելի քան 1000 զինվորականների դուրսբերումը:

Ամերիկյան կողմի այս հայտարարությունը հետևել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմփբելի և Նիգերի վարչապետ Ալի Մահաման Լամին Զեյնի բանակցություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am