Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլար աջակցության օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլար աջակցության օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վստահ մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի չափով աջակցության, այդ թվում՝ ռազմական հատկացման օրինագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով, որ ձայների 311 կողմ, 112 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացած  նախագծին կողմ են քվեարկել ինչպես դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ։

Ուկրաինային օգնության վերաբերյալ բյուջեի հայտը դեռևս պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը, որտեղ այն պետք է պաշտպանություն ստանա օրենսդիրների մեծամասնության կողմից։ Այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը:

 Ուկրաինայի աջակցության այս օրինագիծը նախատեսում է ընդհանուր առմամբ 60,84 միլիարդ դոլարի ծախսեր, բայց դրանից 23,2 միլիարդ դոլարը նախատեսվում է ծախսել ԱՄՆ ռազմական պաշարները համալրելու վրա, որոնք կրճատվել են Կիևին ռազմական մատակարարումների հետևանքով:  ԱՄՆ զինվորականների կողմից իրականացվող գործողությունների համար, ինչպիսիք են ուկրաինացի զինծառայողների վերապատրաստումը երկրի սահմաններից դուրս և  նրանց ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում, կհատկացվի 11,3 միլիարդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am