Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Օրենքով պետք է պատասխան տա. Գրումրու քաղաքապետը՝ ավտոմեքենայով քաղաքապետարանի աստիճաններին բարձրանալու դեպքի մասին

Օրենքով պետք է պատասխան տա. Գրումրու քաղաքապետը՝ ավտոմեքենայով քաղաքապետարանի աստիճաններին բարձրանալու դեպքի մասին

ԳՅՈՒՄՐԻ, 21 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 21-ին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում անկանոն երթևեկել է Գյումրու կենտրոնական հատվածում, վարել մայթերով, այնուհետև մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին ու հրաժարվել կատարել պարեկային ծառայողների՝ մեքենայից  դուրս գալու, մեքենան հեռացնելու պահանջը:

Քաղաքապետարանի աստիճաններին հայտնված վարորդի պահանջը եղել է Գյումրու քաղաքապետի հետ հանդիպումը։ «Արմենպրես» թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, վստահեցնելով՝ բարկացած է կատարվածից։

«Ես գիշեր-ցերեկ ազատ ընդունելություն անում եմ, փողոցով զբոսնում եմ, թող գան մոտենան, իրենց խնդիրը բարձրացնեն, չի արդարացնում ոչ մի բան: Օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա: Հողահատկացում անեն, չանեն, չի արդարացնում նման երևույթը, ով ուզում է լինի, գուցե եղբայրս լինի, պետք է պատասխան տա»,- ճեպազրուցին նշեց Վարդգես Սամսոնյանը՝ հավելելով, որ կընթանա քննություն, ամեն ինչ պարզ կդառնա:

«Օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխան տա՝ ով ուզում է լինի, որ նման արատավոր երևույթներ այլևս չլինեն»,- հավելեց նա։

«Արմենպրես»-ի թղթակցի տվյալներով՝ ճեպազրույցի պահին վարորդը մեքենայում չի եղել։ Ոստիկանները նրան բերման էին ենթարկել բաժին։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am