Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները

Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla-ն նվազեցրել է էլեկտրամոբիլների մի շարք մոդելների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է MarketWatch-ը։

ԱՄՆ-ում 2000 դոլարով նվազեցվել են բյուջետային Model Y քրոսովերի, ինչպես նաև պրեմիում դասի Model X քրոսովերի ու Model S սեդանի գները: Բացի այդ, ընկերությունը վարորդի օգնության Full Self-Driving համակարգի արժեքը 12 000 դոլարից նվազեցրել է մինչև 8000 դոլար:

Չինաստանում Tesla-ն մոտավորապես 2000 դոլարով նվազեցրել է բյուջետային Model 3 սեդանի, ինչպես նաև Model Y-ի, Model X-ի և Model S-ի գները:

Ընկերությունը նաև նվազեցրել է մի քանի մոդելների գները Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկն ապրիլի 19-ին հետաձգել է իր այցը Հնդկաստան՝ «մեծածավալ պարտավորությունների» պատճառով, ասվում է X սոցիալական հարթակում նրա գրառման մեջ: Ենթադրվում է, որ այցը կկայանա այս տարի ավելի ուշ։ Ակնկալվում էր, որ այցի ընթացքում Մասկը կհայտարարի Հնդկաստանում գործարան կառուցելու և երկիր ավտոմեքենաներ ներմուծելու իր մտադրության մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am