Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է 
Խաչիկ համայնք

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ Ջո Ռոյին և այցելություն կատարել Խաչիկ համայնք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

«Ուրախ ենք առաքելության շտաբում այսօր հյուրընկալել Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ՝ տիկին Ջո Ռոյին։ Շնորհակալություն այցի համար»,- նշում է առաքելությունն իր գրառման մեջ՝ հավելելով, որ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատվիրակությանը ներկայացրել է իրենց մանդատը և գործունեությունը։

Հյուրերը նաև միացել են պարեկությանը Խաչիկ համայնքում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am