Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում հայտնի են «Սպորտլանդիա»-ի հանրապետական փուլի մասնակից թիմերը

Գեղարքունիքի մարզում հայտնի են «Սպորտլանդիա»-ի հանրապետական փուլի  
մասնակից թիմերը

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում արդեն  հայտնի են «Սպորտլանդիա»-ի հանրապետական փուլի  մասնակից թիմերը։

 Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Սպորտլանդիա» մարզական միջոցառումն  անցկացվել է  երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև` 4 փուլով:

Ներդպրոցական փուլն անցկացվել է  2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին, որտեղ ձևավորվել են  դպրոցական հավաքական թիմերը:

Թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ։ Այս փուլում կազմակերպվել են  առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև:

1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում եղել են՝ խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում վարժությունները, իսկ 4-6-րդ դասարանցիների ծրագրում երկանիվ հեծանիվով վարժության փոխարեն ընդգրկված էր խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով վարժությունը:

Մարտի 20-29-ը դպրոցական թիմերը մասնակցել են  համայնքային փուլի մրցումներին, որոնց ընթացքում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք են  ստացել՝ մասնակցելու մարզային փուլերի մրցումներին:

1-3-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են  2024 թվականի ապրիլի 12-ին, Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում:

Ծավալված պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է  Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է  Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը:

4-6-րդ դասարանների աշակերտների միջև մարզային փուլի մրցումներն անցկացվել են ապրիլի 19-ին, Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել  Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տեղում էր Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը հավասար միավորներով կիսել են  Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական և Ծովազարդի միջնակարգ դպրոցների թիմերը: Մարզային փուլում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են  հավաստագրեր և գավաթներ:

Այսպիսով, սպորտլանդիայի հանրապետական փուլի մրցումներում Գեղարքունիքի մարզը  1-3-րդ դասարանցիների մրցապայքարում կներկայացնեն  Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական, իսկ 4-6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցների  թիմերը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am