Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք

Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջերս Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք են այցելել Դանիայի թագավորության «Դաներ» կանանց հիմնադրամը ներկայացնող Ջանեթ Ռավնը և Վինի Ալիմը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  նրանց ընդունել է   Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։ Հանդիպման ընթացքում հյուրերը  նախ ծանոթացել են  Մարտուն համայնքում առկա խնդիրների հետ։ Այնուհետ կայացել է  հանդիպում Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված կանաց հետ։

Դանիական պատվիրակության կողմից Մարտունի համայնքը ներկայացնող, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանաց  ներկայացվել է  ծրագիր, որի նպատակն է՝ աջակցել կանանց կենսապայմանների, ապրելակերպի, աշխատանքային միջավայրի բարելավմանը  դասախոսությունների և հետագա համայնքային ծրագրերի միջոցով։

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Այն կազմակերպվել էր «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության և Մարտունու համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի համատեղ ուժերով։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am