Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները երեք մրցանակ են նվաճել առարկայան օլիմպիադայի հանրապետական փուլում

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները երեք մրցանակ են 
նվաճել առարկայան օլիմպիադայի հանրապետական փուլում

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները երեք մրցանակ են նվաճել առարկայան օլիմպիադայի հանրապետական փուլում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի թիվ 1 ,միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանը, 10-րդ դասարանի աշակերտ Արամ Մարտիկյանը «Հայոց պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում դարձյալ փայլել է իր գիտելիքներով և զբաղեցրել  առաջին պատվավոր տեղը։

 «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից 10-րդ դասարանի  աշակերտուհի Լենա Սարգսյանը գրավել է երրորդ պատվավոր տեղը։ Նախորդ տարիներին տարբեր օլիմպիադաներից հաղթանակներով վերադարձած 12֊րդ դասարանի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը կրկին «Գերմաներեն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում գրանցեց է հերթական հաղթանակը՝ գրավելով երրորդ տեղը։

Հաղթանակած աշակերտները Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության կողմից արժանացել են  պատվոգրերի և խրախուսական նվերների։

«Մեր դպրոցը պարզապես ցնծության մեջ է։ Ցնծության մեջ են նաև ծնողները, մեր համագյուղացիները՝ մեր աշակերտների կողմից նման փայլուն արդյունքներ գրանցելու համար։ Այս հաջողությունը միաժամանակ Մարտունի համայնքի, Գեղարքունիքի մարզի փայլուն հաջողությունն է»,-նշեց Սյուզաննա Գալոյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am