Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային

Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը 
տրամադրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային, ներառյալ սարքավորումներ, զինամթերք և 500 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 617 միլիոն դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Ինչպես նշում է հրատարակությունը, մատակարարման լրակազմը ներառում է 60 կատեր՝ ծովային մարտարշավների և սուզման լողամիջոցներով, ավելի քան 1600 հարվածային հրթիռ և հակաօդային պաշտպանության հրթիռ, ավելի քան 400 փոխադրամիջոց, այդ թվում՝ 160 Husky զրահամեքենա և 162 զրահապատ ավտոմեքենա, ինչպես նաև հրաձգային զենքի շուրջ 4 միլիոն փամփուշտ:

Բացի այդ, օգնության փաթեթը կներառի 500 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով լրացուցիչ ֆինանսավորում: Պաշտոնատար անձանց խոսքով`այս գումարը կհատկացվի գանձապետարանի պահուստներից և կօգտագործվի զինամթերք, հակաօդային պաշտպանության միջոցներ, բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր մատակարարելու և ուկրաինական ճակատային գծին ինժեներական աջակցություն ցուցաբերելու համար:

Այս օգնության հետ միասին՝ 2024 ֆինանսական տարվա ընթացքում Լոնդոնի օգնությունը Կիևին կկազմի 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (3,7 մլրդ դոլար)։

Ռիշի Սունակն օգնության այս փաթեթի մասին հայտնել է ապրիլի 23-ին Վարշավա այցից առաջ, որտեղ նա Լեհաստանի ղեկավար Դոնալդ Տուսկի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կքննարկի Եվրոպայի անվտանգությունը և Լեհաստանի սահմանին Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգը, այնուհետև կմեկնի Գերմանիա՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am