Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին 
աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական առանձին բանկեր անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից` սահմանափակելու Պեկինի ենթադրյալ աջակցությունը ռուսական ռազմական արտադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրների։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք պնդում են, որ չինական բանկերի դեմ պատժամիջոցների սահմանումը դիտարկվում է այն դեպքում, եթե դիվանագիտական ​​փորձերը չկարողանան համոզել Չինաստանին` սահմանափակելու կրկնակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան:

Չինաստանի բանկերին դոլարի հասանելիությունից զրկելը նշվել է որպես ծայրահեղ միջոց, քանի որ նման պատժամիջոցները հաճախ հանգեցնում են վարկային կազմակերպությունների սնանկացման, նշում է WSJ-ն։ Ըստ հրապարակման՝ այս միջոցն իրենից առանձնահատուկ ռիսկ կներկայացնի Չինաստանի համար` տնտեսության դանդաղ վերականգնման և աճող պարտքի ֆոնին:

Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի մի քանի բանկեր մարտին խստացրել են պատժամիջոցների պահպանման պահանջները, ինչն, ըստ Reuters-ի, հանգեցրել է Մոսկվա դրամական փոխանցումների ուշացումների կամ դրանցից հրաժարման: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի սահմանափակումները կարող են ուժեղ կողմնակի ազդեցություն ունենալ, ընդգծում է գործակալությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am