Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան 
որոշումն է․ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մաս մնալու կամ կազմակերպությունից դուրս գալու ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Известия-ին տված հարցազրույցում։

«Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են բազմավեկտոր քաղաքականությանը արտաքին խաղացողների հետ փոխգործակցության մեջ, ինչը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը: Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե դուրս գալ կազմակերպությունից նույնպես կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը»,- նշել է Թասմաղամբետովը։

Մեկնաբանելով Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առճակատման հավանականությունը երկրի ղեկավարության՝ կազմակերպությունից դուրս գալու և ՆԱՏՕ-ին մերձենալու ցանկության մասին հայտարարությունների ֆոնին՝ Թասմաղամբետովը նման սցենարն անվանել է «ոչ ավելի, քան հիպոթետիկ»։

Նա նաև նշել է, որ «անհրաժեշտ է հաշվի առնել կողմերի ռեսուրսային բազան և իրական հնարավորությունները, ուստի այս հարցը, եթե նույնիսկ այս պահին այն չի կարող ծայրահեղ հրատապ դասվել, վերլուծություն է պահանջում»։

«Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, սակայն այս դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- հավելել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

Օրեր առաջ ՀՀ վարչապետը բրիտանական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ նույն կերպ շարունակվելու դեպքում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը կդառնա անհնարին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am