Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են 
մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական թանգարանը հայտարարություն է տարածել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի ֆիզիկական և մշակութային բնաջնջման փորձն էր իր պապենական հայրենիքից:  

«Օսմանյան թուրքերի կողմից հայ ազգի այս դաժան սպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է Նրանք, ովքեր իրականացրել են ոճրագործությունը, երբեք պատասխանատվության չենթարկվեցին, իսկ թուրքական հաջորդ կառավարությունները հերքում են Հայոց ցեղասպանությունը, որը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին։

Միջազգային հանրության կողմից այս էպիկական ողբերգությանը վճռական պատասխան չտալը խրախուսում է այլ վարչակարգերին նմանատիպ մարդասպան արշավներ իրականացնել, և դա Հոլոքոստի նախապատմությունն էր: Մենք ականատես ենք եղել 2020-2024 թվականներին Արցախում Ցեղասպանության շարունակականությանը, որտեղ Ադրբեջանը էթնիկ զտումների և մշակութային ջնջման քաղաքականություն է իրականացնում։ Հայկական պատմությունը գոյատևման և տոկունության պատմություն է, մինչդեռ միևնույն ժամանակ ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար, ովքեր հավատում են մարդու իրավունքների և արդարության վրա հիմնված աշխարհին»,- նշվում է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am