Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության  սրբադասված 
նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում ու գյուղական բնակավայրերում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև հարգանքի տուրքն են մատուցել    մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Վահան Զարոյանը, Ջանիկ  Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Դաշտոյանը, Գրիգոր Բոշյանը, Մուրադ Մովսիսյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմերի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքույնաց թեմի հոգևոր դասի անդամներ։

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել  խնկարկման և  մոմավառության արարողություն, մատուցվել Սրբերի բարեխոսության կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Գավառի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա  Սարգսյանի։ Բարեխոսության կարգից հետո  հոգևոր հովիվը հնչեցրել է ոգեկոչման խոսքեր։
Սևանի, Մարտունու, ճամբարակի և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակազմերի տեղեկացմամբ՝ Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի առթիվ  հիշատակի տարբեր արարողությունների միջոցով հարգանքի տուրք է  մատուցվել նաև իրենց համայնքներում և բնակավայրերում, կրթամշակութային հաստատություններում՝ քայլերթերի, ծաղկեդրման, մոմավառության, գրական-երաժշտական ցերեկույթների տեսքով։

Խոսրով  Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am