Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա

Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի 
ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովի ձերբակալությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, Պեսկովը նշել է, որ այդ հարցի շուրջ կան տարբեր մեկնաբանություններ, սակայն հարկավոր է հիմնվել պաշտոնական տեղեկությունների վրա։

Պեսկովը նաև ասել է, որ իրեն հայտնի չեն ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե Իվանովին կասկածում են նաև պետական դավաճանության մեջ։

Ապրիլի 23-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով ձերբակալել է ՌԴ ՊՆ փոխնախարար Տիմուր Իվանովին կաշառք վերցնելու կասկածանքով։ 47-ամյա Իվանովը տարիներ շարունակ աշխատել է որպես պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեղակալ։

2016 թվականին տվյալ պաշտոնին նշանակված Իվանովը պատասխանատու էր Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքի նախագծերի համար։ Հետաքննությունը կարծում է, որ Իվանովը հանցավոր դավադրության մեջ է մտել երրորդ անձանց հետ՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար պայմանագրային և ենթապայմանագրային աշխատանքների ժամանակ կաշառք ստանալու նպատակով։

Իվանովին կասկածում են հատկապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ, որի համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է։ Առայժմ հայտնի չէ, թե որքան գումարի մասին է խոսքը։

Փոխնախարարը հերքում է իր հանդեպ մեղադրանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am