Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն 
ընդդիմության թեկնածուն է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով՝ վստահ առավելությամբ հաղթում է «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Հանուն Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական ​​կուսակցություն» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության թեկնածու Գորդանա Սիլյանովսկա Դավկովան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ քվեաթերթիկների ավելի քան 82 %-ի հաշվարկներով՝ նա հավաքում է ձայների 40,05 %-ը (290 259 ձայն)։

Նախնական տվյալներով՝գործող նախագահ Ստևո Պենդարովսկին, որին աջակցում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական ​​միությունը, զգալիորեն հետ է մնում՝ ձայների 19,55 %-ով (141 706 ձայն): Երրորդ տեղում է արտաքին գործերի նախարար, ալբանական փոքրամասնության ներկայացուցիչ, ձախ կենտրոնամետ «Ժողովրդավարական միություն հանուն ինտեգրման» կուսակցությունից առաջադրված Բույար Օսմանին՝ ձայների 14,15 %-ով։

Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 %-ից ավելին, և մայիսի 8-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հանրապետության քաղաքացիներն ընտրություն են կատարելու Գորդանա Սիլյանովսկա Դավկովայի և Ստևո Պենդարովսկիի միջև։

Հյուսիսային Մակեդոնիայում նախագահական ընտրությունները կայացել են ապրիլի 24-ին: Օրվա ընթացքում ընտրական իրավունքից կարող էր օգտվել հանրապետության շուրջ 1,81 մլն քաղաքացի։ Ըստ Պետական ​​ընտրական հանձնաժողովի՝ ժամը 18:30-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,38 %:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am