Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով

Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Տյումենի մարզի հեղեղումների գոտիներից տարհանված բնակիչների թիվն աճում է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ապրիլի 26-ի առավոտվա դրությամբ տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 5100 մարդ։

«Ժամանակավոր կացարաններում գտնվում է 581 մարդ, նրանցից 201-ը երեխաներ են», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ջրածածկ են եղել 180 բնակելի շենք, 523 ամառանոց, 2844 տնամերձ հողամաս, ավտոճանապարհային 19 հատված։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին տարածաշրջանում տարհանվել է մոտավորապես 4900 մարդ։

Տյումենի մարզի Աբատսկոյե գյուղում Իշիմ գետի մակարդակը բարձրացել է պատմական առավելագույն մակարդակի՝ 11 մ 78 սմ-ի, ինչը նախորդ ռեկորդից 30 սմ-ով ավելի է։ Ըստ տարածաշրջանի ղեկավարի՝ ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ։

Ապրիլի 8-ից մարզում արտակարգ դրության ռեժիմ է գործում հեղեղումների սպառնալիքի պատճառով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am