Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը

ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին 
մասշտաբային պետական հարթակը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին աշխատաշուկայի հնարավորությունները մեկտեղելու, հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը հավաքագրելու և պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապն առավել անմիջական դարձնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկելու է e-work.am հարթակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարթակից հնարավորություն կունենան անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները․ վերջիններս կկարողանան ստեղծել իրենց անձնական էջը, աշխատանք փնտրողները՝ հրապարակել իրենց ինքնակենսագրականը, գործատուները՝ տեղադրել թափուր աշխատատեղերի հայտարարությունները, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք կամ աշխատակից:

Հարթակն աշխատանք փնտրողներին հնարավորություն կտա՝

ստեղծել մրցունակ ինքնակենսագրական և հրապարակել այն հաշված րոպեներում,

ծանոթանալ գործատուների կողմից հրապարակված աշխատանքի հայտարարություններին, անմիջապես կապ հաստատել վերջիններիս հետ և գտնել իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք,

տեղեկանալ աշխատանքի և զբաղվածության ոլորտի գլխավոր նորություններին և թվային միջավայրում ստանալ ծառայություններ՝ պետության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի շրջանակում։

Գործատուները կկարողանան՝

տեղադրել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ,

ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականների հետ և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am