Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ, գոբելենագործ, մանկավարժ Սոնա Բանոյանը Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը հանդիպել են գրադարանի մանուկ և պատանի ընթերցողների հետ, անցկացրել քննարկումներ ու վարպետության դասեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տարածած հաղորդագրությունից, ծրագրի առաջին օրը գրադարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրել են «Թռչուններ ասեղնագործող աղջիկը» հունական հեքիաթին, ներկայացրել հեքիաթի ուղերձները, քննարկման միջոցով լսել հեքիաթի վերաբերյալ երեխաների ընկալումներն ու պատկերացումները:

Նկարչության վարպետության դասի շրջանակում դասընթացավար Սոնա Բանոյանի հանձնարարությամբ երեխաները նկարել են իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի հեղինակած դիմանկարները: Այնուհետև այն հարստացրել են իրենց համար կարևոր կերպարի ներկայությամբ և հայկական մանրանկարչության զարդանախշերով պատկերել ընտրված հերոսների հագուստները։

Հանդիպման շրջանակում դասընթացավարները երեխաներին ներկայացրել են նաև Եվրոպա աշխարհամասի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ, զուգահեռ ցուցադրել եվրոպական պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրերի վերաբերյալ սահիկաշար։

Նշվում է, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի շրջանակում երեք օր շարունակ` ապրիլի 25-27-ը, Աչաջուրի գրադարանի մանուկ և պատանի ընթերցողները կմասնակցեն նկարչության վարպետության դասերի, կտեղեկանան եվրոպական մշակութային ժառանգության պատմությանը, կմասնակցեն գրքերի քննարկումների ու վիկտորինաների, կծանոթանան եվրոպական մանկապատանեկան գրականության նմուշներին։

Գրադարանից հիշեցնում են,որ նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագծի շրջանակում։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am