Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական 
շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանրապետության 85 վայրերում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում, կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակից համույթներն են

 Գյումրի  

  1. Գյումրու «Դեղձանիկ» վոկալ –էստրադային համույթ
  2. Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի պարային համույթներ
  3. Գյումրու պարային համույթներ
  4. Գյումրու մանկական փողային նվագախումբ
  5. Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների անսամբլ
  6. Գյումրու արվեստի և երաժշտական դպրոցների անհատ երգիչներ

 Վանաձոր 

  1. Վանաձորի «Հորովել» պարի ստուդիա
  2. Վանաձորի պարարվեստի դպրոց
  3. Վանաձորի երգի թատրոն
  4. Վանաձորի թիվ 2 մշակույթի տուն՝ դհոլահարներ
  5. Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն
  6. Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց
  7. «Էմինյան» պարի ստուդիա
  8. «Ատիստ ԷյԷմ» պարի ստուդիա
  9. «Պարկա» պարի ստուդիա

 Երևան 

  1. Երգի պետական թատրոն
  2. Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի սաներ
  3. Չայկովսկու անվան դպրոցի լարային նվագախումբ
  4. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ազգային նվագարանների համույթ
  1. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախումբ
  1. Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնահարների համույթ
  1. Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի համույթ

 Գավառ

       1.Կարմիր գյուղի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ, «Զարթոնք» պարային համույթ

        2.Նորատուսի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ

        3.Սարուխանի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ

        4.Գանձակի արվեստի դպրոցի ժող. գործիքների անսամբլ

        5.Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի ժող.  գործիքների անսամբլ

        6.Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ժող. գործիքների  անսամբլ, դուդուկահարների համույթ, վոկալ համույթ

      7.Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի փողային  նվագախումբ

  1. Չարենցավանի Գրիգորյան պարախումբ

      9.Ինքնազբաղ ստեղծագործողներ Մեծամոր համայնքից

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am