Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 21-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվել։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am