Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան

Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան

ՌԻՄԻՆԻ, 28  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնությունում իր երրորդ արծաթե մեդալը նվաճելուց հետո առավել մոտիվացված է մոտենալու Փարիզի Խաղերին:

«Երկրորդ ցատկս լավ չկատարեցի: Մրցումային առաջին օրը բացարձակ այլ ցատկ եմ կատարել: Եզրափակիչում իմ բարդ ցատկը կատարեցի, սակայն սխալներ կային: Գրեթե նույն սխալը կրկնվեց, ինչ որակավորման փուլում էր: Կարելի է ասել, որ հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար: Պարտվելուց հետո մեծ է ցանկությունը նորից հաղթել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ռիմինիում լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում Դավթյանը հավաքեց 14.850 միավոր և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանն է: Նա հավաքեց 14.883 միավոր:

Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է 2021 և 2023 թվականներին:  Հայ մարմնամարզիկը նաև 2022 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է և Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am