Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԱՀԿ գլխավոր տնօրենը ողջունել է Հայաստանի հանձնառությունն անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ

ԱՀԿ գլխավոր տնօրենը ողջունել է Հայաստանի հանձնառությունն անձի 
ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները․ կողմերն անդրադարձել են նաև համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներին։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և իրականացման գործընթացը՝ հիմնված ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների վրա։ Նախարարի խոսքով՝ նոր համակարգի ներդրմամբ ֆունկցիոնալության գնահատման գործընթացը դարձել է առավել պարզ, թափանցիկ ու հասցեական՝ հնարավորություն ստեղծելով բազմակողմանիորեն գնահատել քաղաքացիների կարիքները, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շեշտել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած ոլորտային համագործակցության դերն ու այս համատեքստում ողջունել Հայաստանի հանձնառությունը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի վերաբերյալ Հայաստանում համատեղ միջոցառում անցկացնելու հնարավորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am