Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար

Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների 
իրավունքները խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 29-ին նոտա է հանձնել Դուշանբեում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևին․ հանրապետության իշխանությունները հայտարարում են Ռուսաստանի Դաշնությունում իրենց քաղաքացիների իրավունքները խախտելու և նրանց հանդեպ «ընդգծված բացասական վերաբերմունքի» մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Նոտայում նշվում է, որ նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է տաջիկ-ռուսական հարաբերությունների ոգու և ավանդույթների հետ», - հայտնել են Տաջիկստանի ԱԳՆ-ում։

Ապրիլի 28-ին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը Մոսկվայի օդանավակայաններում Տաջիկստանի քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

«Ապրիլի 27-ին՝ օրվա վերջի դրությամբ, Տաջիկստանի 954 քաղաքացիներ գտնվում են Ռուսաստանի մայրաքաղաքի «Վնուկովո» միջազգային օդանավակայանի՝ քաղաքացիների ժամանակավոր պահման գոտում՝ առանց համապատասխան սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման։ Այնտեղ մնացած քաղաքացիների մեջ կան տաջիկստանցի ուսանողներ, որոնք ուսուցում են անցնում Ռուսաստանի տարածքում ՌԴ կառավարության կրթական քվոտաների հաշվին», - ասված էր հաղորդագրության մեջ։

Անցած շաբաթվա վերջին Տաջիկստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am