Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
18:39, 29 Ապրիլ 2024
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սպասվում է, որ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև ընթացիկ տարվա մայիսի վերջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 29-ին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպման շրջանակներում։
«Ինչպես սպասվում է՝ ԵՄ անդամ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինի պետականությունը մինչև մայիսի վերջ»,- Բորելի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում