Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնել է, թե որ դեպքում վայր կդնեն մանդատները

«Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնել է, թե որ դեպքում վայր 
կդնեն մանդատները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան խմբակցությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով վայր դնել պատգամավորական մանդատները, սակայն մի պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը չմնա որպես վարչապետի պաշտոնակատար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

«Բայց պայմանը պետք է լինի պայման՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար: Ասում են ՝ երկու անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել. հրաժարական է տվել, բայց մնացել է վարչապետի պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն՝ հրաժարական է տվել, թե ոչ»,–ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը առաջարկել էր վայր դնել մանդատները, որ արտահերթ ընտրություններ լինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am