Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող վերջին քարտեզների հիման վրա. Փաշինյան

Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ 
ունեցող վերջին քարտեզների հիման վրա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատումն այս պահին իրականացվում է Խորհրդային միության ամենավերջին՝ իրավաբանական ուժ ունեցող քարտեզների հիման վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում:

«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա»,–ասաց վարչապետը:

Թե ինչու են խուսափում ասել, թե սահմանազատումը կոնկրետ որ քարտեզի հիման վրա է արվում, Փաշինյանը պատասխանեց, որ չեն ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել: «Ճիշտ է՝ մենք հիմա Կիրանցի հատվածում ենք անում սահմանազատումը, բայց մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը: Եվ մենք ըստ այդմ գործում ենք նաև գործնականում»:

Վարչապետը վստահեցրեց, որ նախկինում այս թեմայով արած հայտարարություններից չեն շեղվել, գործում են այդ տրամաբանությամբ: Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհրդային միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանները:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am