Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական 
ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 19:00-ին: Օրվա ընթացքում հանրապետության շուրջ 1,81 մլն քաղաքացի կկարողանա օգտվել ձայնի իրավունքից։

Ժողովում (միապալատ խորհրդարան) տեղերի համար կպայքարեն 17 կուսակցությունների և կոալիցիաների (5 կոալիցիաների կազմի մեջ են մտնում մոտ 50 կուսակցություններ) թեկնածուները:

Ակնկալվում է, որ ձայների մեծամասնության համար հիմնական պայքարը կծավալվի Դիմիտար Կովաչևսկիի «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական ​​միության (ՄՍԴՄ) գլխավորած «Հանուն եվրոպական ապագայի» կոալիցիայի և Հրիստիան Միցկոսկիի «Մակեդոնիայի ներքին  հեղափոխական կազմակերպություն - Դեմոկրատական ​​կուսակցությունը հանուն մակեդոնական ազգային միասնության» (ՄՆՀԿ-ԴԿՄԱՄ) խոշորագույն ընդդիմադիր կուսակցության գլխավորած «Քո Մակեդոնիան» կոալիցիայի միջև:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել երկու թեկնածուներ. ՄՆՀԿ-ԴԿՄԱՄ-ի ներկայացուցիչ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան և հանրապետության գործող նախագահ Ստևո Պենդարովսկին, որին աջակցում է ՄՍԴՄ-ն։ Երկու թեկնածուներն էլ մասնակցել են 2019 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որտեղ մասնակցությունը կազմել է 46,7 տոկոս։ Այն ժամանակ հաղթել է Պենդարովսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am