Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլում կմրցեն «Բայեր»-ն ու «Ատալանտա»-ն

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլում կմրցեն «Բայեր»-ն ու «Ատալանտա»-ն

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլի մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բայեր»-ը, սեփական հարկի տակ ընդունելով «Ռոմա»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, բայց, քանի որ գերմանական թիմն առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ:

Օրվա մյուս խաղում իտալական «Ատլանտա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մարսելի»-ի դարպասը: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվի շնորհիվ ԵԱ-ի եզրափակիչ դուրս եկավ «Ատալանտա»-ն:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլում կմրցեն «Բայեր»-ն ու «Ատալանտա»-ն: Այդ հանդիպումը կկայանա մայիսի 22-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am