Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի

Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 143-ի։ Եվս 125 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

Նահանգում ապրիլի կեսերից սկսված հորդառատ անձրևները դեռ շարունակվում են։ Գետերում ջրի մակարդակը բարձրանում է։

Ստեղծված դրության պատճառով նահանգում ավելի քան 538 000 մարդ է տեղահանվել։ Կառավարությունը 2,3 միլիարդ դոլարի արտակարգ օգնություն է տրամադրել նահանգին՝ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am