Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

BigStory վենչուրային ֆոնդը 4,2 մլն դոլարի ներդրում է կատարել 19 հայկական ստարտափում

BigStory վենչուրային ֆոնդը 4,2 մլն դոլարի ներդրում է կատարել 19 հայկական 
ստարտափում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ծագում ունեցող ստարտափներում ներդրում կատարող BigStory VC վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում արդեն 19 հայկական ծագում ունեցող ստարտափ է ընդգրկել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ֆոնդի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը և թվարկել ընկերությունները, որոնցում ներդրում են կատարել։

«BigStory-ին արդեն 19 ներդրում է արել հայ հիմնադիրներով ստարտափների մեջ: Ընդհանուր 4.2 մլն դոլարի, միջինում՝ 220 հազար դոլար։ Շատ տարբեր խնդիրներ են լուծում՝AI, HealthTech, Music, Video, Productivity, Radars, Quantum, LegalTech, Recruitment, Cloud:

Հպարտ ենք մեր բոլոր հիմնադիրներով՝ Docus, Zoomerang, SleepDoctor, Prelaunch, WildLearner, Prodmap, MyThrill, Stylebit, Viralmango, Pearch, Gemy, Cloudchipr, SynthFlow, Waveye, Corpora, Starshunt, Audigo, ValueSense», - գրել է նա։

BigStory VC հիմնադրվել է 2021 թվականին Krisp-ի համահիմնադիրներ Արտավազդ Մինասյանի, Դավիթ Բաղդասարյանի և Podcastle-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից։ Վենչուրային ֆոնդը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներ ունեցող սաղմնային փուլում գտնվող ստարտափներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am