Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ռասմուսենը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

Ռասմուսենը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ կառավարության 
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցելու հրավերն ընդունելու և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը մասնակցելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում Անդերս Ֆոգ Ռասմուսենն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am