Դինքի սպանության իրական պատվիրատուները մնացել են ազատության մեջ
13:55, 18 Հունվար 2012
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դինքի սպանության իրական պատվիրատոuները մնացին ազատության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Դատարանը հաշվի չի առել այն, որ ոստիկանությունը մի քանի ամիս առաջ տեղեկություն էր ստացել Դինքի սպանության նախապատրաստման մասին, սակայն ոչինչ չէր ձեռնարկել»,- նշեց թուրքագետը:
Շաքարյանը նշեց, որ թուրքական իշխանությունները այս գործը կապեցին «Էրգենեկոնի» հետ՝ ճնշում գործադրելու համար ռազմական մասնագետների վրա:
Թուրքական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Էրհան Թունջելիին և 10 տարվա ազատազրկման Յասին Հայալին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում