Հարի Փոթերի պատմության շարունակությունը կներկայացվի բեմադրության ձեւով
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարի Փոթերի պատմության շարունակությունը հաջորդ տարի կբեմադրվի լոնդոնյան թատրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել Է «Թվիթեր»-ի իր Էջում:
«Ես շատ ուրախ եմ հաստատել, որ «Հարի Փոթերը եւ Նզովյալ մանուկը» նոր ներկայացումը հաջորդ տարի կբեմադրվի Լոնդոնում,-գրել Է նշանավոր կախարդի մասին վեպերի շարքի հեղինակը:-Դա լինելու Է նոր պատմություն՝ ստեղծված գրող Ջեկ Թոռնի, բեմադրող ռեժիսոր Ջոն Տիֆանիի եւ իմ համատեղ ջանքերով»:
Ռոուլինգը չի բացահայտել սյուժեի մանրամասները, քանի որ «չի ցանկանում փչացնել ֆանատների առաջին տպավորությունը»:
Հունիսի 26-ին լրացել Է «Հարի Փոթերի եւ Փիլիսոփայական քարի»՝ շարքի առաջին մասի, հրապարակման 18 տարին:
Կախարդի մասին վերջին վեպը՝ «Հարի Փոթերը եւ Մահվան պարգեւները», լույս Է տեսել 2007 թվականին: Այդ ժամանակ Էլ Ռոուլինգը հայտարարել Է, որ շարունակությանն սպասելու հարկ չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`EPA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում