Կառավարությունում ռուսական կողմի հետ քննարկել են ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունում հունիսի 26-ին տեղի է ունեցել էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում իրականացվող համատեղ ծրագրերը և փոխգործակցության խորացման հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում