«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը կկայանա ապրիլի 23-ին
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովը կհրավիրվի 2016թ. ապրիլի 23-ին՝ Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության որոշմամբ` համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Այդ նպատակով կառավարությունն ընդունեց «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել էին հայ և օտարերկրացի հասարակական, քաղաքական, կրթության և գիտության գործիչներ, Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում