Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը կկայանա ապրիլի 23-ին

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը 
կկայանա ապրիլի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովը կհրավիրվի 2016թ. ապրիլի 23-ին՝ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կառավարության որոշմամբ` համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Այդ նպատակով կառավարությունն ընդունեց «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում:

Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականի ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել էին հայ և օտարերկրացի հասարակական, քաղաքական, կրթության և գիտության գործիչներ, Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am