Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայերը Բունդեսթագի դահլիճում շնորհակալություն են հայտնել Գերմանիային

 Հայերը Բունդեսթագի դահլիճում շնորհակալություն են հայտնել Գերմանիային

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո նիստի դահլիճում գտնվող հայերը իրենց շնորհակալությունը հայտնող պաստառներ են բարձրացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բացի գրությունից` Բունդեսթագում ներկաները բարձրացրել են Հայաստանի դրոշը:

Բեռլինում հավաքված հայերը որոշման հրապարակումից հետո քոչարի են պարել` ծածանելով Հայաստանի Հանրապետության եռագույնը: Հայերի ուրախությունը կիսել են նաև հավաքված քրդերը, ովքեր թուրքերենով բղավել են. «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ի հեճուկս ամենի` բոլորս հայ ենք»:

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:

Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am